Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին
Մեր մասին
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։
Մենահամերգ նվիրված Էդգար Հովհաննիսյանի 95 ամյակին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19։00֊ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Էդգար Հովհաննիսյանի 95 ամյակին։
Տոմսերը վաճառվում են հետևյալ տոմսարկղերում՝
https://ticketon.am/ru/event/6115
https://www.toms.am/am/ticket/5762
Սիրով հրավիրում ենք բոլորին։
30 Սեպ 2025
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: