Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին
Մեր մասին
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։
«Լույսի Ձայներ» ֆիլմի ցուցադրություն
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՖԻԼՄԻ ԴԻՏՄԱՆ 
«ԼՈՒՅՍԻ ՁԱՅՆԵՐ»
Ռեժիսոր՝ Հրանտ Վարդանյան 
Երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք լսելու երգչախմբի կատարումները, ինչպես նաև՝ հարցեր ուղղելու Տիգրան Հեքեքյանին և Հրանտ Վարդանյանին։
Մայիսի 19-ին, 19:30
«ՍԻՆԵՐՋԻ» բիզնես կենտրոնի
կոնֆերենս դահլիճում (9-րդ հարկ) 
Հասցե՝ Արմենակ Արմենակյան 2/4
Մուտքն ազատ է
14 Մայ 2026
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: