Երգչախմբային արվեստի միջազգային օր

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  յուրաքանչյուր  տարի՝ դեկտեմբերին, նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը շուրջ 100.000 երգչախմբեր բոլոր մայրցամաքներից իրենց ելույթներով միանում այս տոնին:

1994 թվականից Հայաստանը՝ «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ,  միացել է այս շարժմանը: Տարիներ ի վեր հայաստանյան բարձրակարգ երգչախմբեր ելույթ են ունեցել  Հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

 2018 թվականից  «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան» անցկացնում է տոնը  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի»  հետ համատեղ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: Ձևաչափը փոխվեց և սկսեցին մասնակցել բացառապես սիրողական երգչախմբեր՝ Երևանից, տարբեր քաղաքներից, իսկ այս տարի, նաև՝  արտերկրից:

Այս տարի՝ դեկտեմբերի 19-ին,  տոնին մասնակցում էին` մասնակցեցին 6 երգչախումբ  Հայաստանից ու Արցախից, և  7 երգչախումբ առցանց՝  Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից:

                                        ԿԱՐԾԻՔՆԵՐ 

«Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգը հիանալի  է: Այն ամենահզոր և պրոֆեսինալ ներկայացված  տեսանյութերից մեկն է, որ երբևէ տեսել եմ՝ ունենալով միջազգային երիտասարդական երգչախմբային փառատոներ կազմակերպելու ավելի քան 45 տարվա փորձ: Ես այն ուղարկել եմ իմ գործընկերներին և ընկերներին, ովքեր տպավորված զանգահարում և  շնորհակալություն էին հայտնում: Ձեր տեսանյութը օգնել է շատ մարդկանց տեղեկանալու Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին: Այն պատմել է Հայաստանի պատմությունը մարդկանց, ովքեր կարիք ունեին այն լսելու» :

Ջեք Կուկուկ, “Voices Without Borders” փառատոնի

 գեղարվեստական ղեկավար և գործադիր տնօրեն

Ձեր համերգն ինձ տվեց մի մեծ երգչախմբային ընտանիքի և  միասնականության զգացողություն: Չնայած մեր միջև մեծ հեռավորությանը՝ ձեր այս նախաձեռնությունը դարձավ  իրականություն: Առցանց համերգի օրը խմբավարներից շատերն ինձ գրեցին, որ արտասվել են՝ լսելով ձեզ և մյուս երգչախմբերի կատարումները: Ես էլ լաց էի լինում ՝ տեսնելով, թե ինչպես են երգում այդ հրաշալի երիտասարդները»:

 

Մարիո Ֆոնտանա

Կոռո Կալիկանտուս երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Շվեյցարիա

«Սիրելի Տիգրան,

Ես կցանկանայի համերգի օրը ձեր կողքին լինեի: Դիտեցի այդ զարմանալի ֆանտաստիկ միջոցառումը՝ զգալով այն խորը ողբերգությունն ու տառապանքը, որի միջով անցնում է հայ ազգը: Այս հիանալի միջոցառումով դու պատմեցիր Հայաստանի հրաշքների և մեծ ժառանգության մասին՝ ներկայացնելով հատվածներ հայկական հնագույն գանձերից,  որոնք այժմ հարձակման են ենթարկվել անգութ թշնամու կողմից: Նման իրավիճակում քեզ հաջողվեց ներկայացնել անմոռանալի երաժշտություն՝ հայկական բնության գունագեղ տեսարաններով» :

Մայա Շավիթ

«Էֆրոնի»  երգչախմբի դիրիժոր, Իսրայել

«Անպայման նայեք այս գեղեցիկ համերգը/ռեպորտաժը /1 ժամ/, որին մասնակցում են մանկական և պատանեկան երգչախմբեր : Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ մի ռեգիոնում, որը բնակեցված է ոչ քրիստոնյա ժողովուրդներով : Սակայն ինչպես Սլովենիան և Մերձբալթիկան, Հայաստանը ևս ուժ և մխիթարանք է գտնում երգչախմբային երգեցողության մեջ :

Հայստանի մասնակցությունը Երգչախմբային արվեստի միջազգային օրվան հաստատում է նրա ցանկությունը լինել երգչախմբային արվեստի միջազգային ընտանիքի անդամ :

Ինձ բազմաթիվ անգամ բախտ է վիճակվել հանդիպելու Տիգրան Հեքեքյանին միջազգային տարբեր մրցույթների ժամանակ /նա ղեկավարում է վիդեոյի միջի առաջին երգչախումբը/, որտեղ նա ծանոթացել է այս համերգին մասնակցող երգչախմբերին :

Այս ֆիլմում ներգրավված Հայաստանի պատկերները իմ մեջ ցանկությունն են առաջացնում մի օր այցելել այդ գեղեցիկ երկիրը »:

Նոել Մինե

À Cœur Joie International-ի պատվավոր նախագահ

À Cœur Joie Wallonie-Bruxelles-ի խորհրդի անդամ

 

«Այնքան վառ և հետաքրքրաշարժ համերգ էր: Բրավո՜: Անչափ հուզիչ էր տեսնել հյուր-երգչախմբերի: Հայաստանի պատմությունը ներկայացնող տեսանյութի  համադրությունը երաժշտության հետ շատ հետաքրքիր էր: Հայաստանում տաղանդները բազմաթիվ են: Մաղթում եմ ձեզ խաղաղ օրեր, որպեսզի կարողանաք ավելի ու ավելի գեղեցիկ նախագծեր ստեղծել, ինչպիսին այս մեկն էր» :

Սառա Շոհամ , կոմպոզիտոր, Իսրայել

 

«Սիրելի Մաեստրո Հեքեքյան

Ամբողջ համերգը շատ տպավորիչ էր և հուզիչ: Անկասկած, սրա հաջողության գաղտնիքը Ձեր պրոֆեսիոնալիզմն ու նվիրումն է երաժշտությանն առհասարակ, և մասնավորապես՝ երգչախմբային արվեստին:

Շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հետագա ձեռքբերումներ և ջանքեր՝ նպաստելու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի զարգացմանը» :

Բորիս Տեր-Պետրոսյան, ջութակահար Վիեննա

 

«Այս երիտասարդների երգչախմբային երաժշտությունը արտասվելու աստիճան ինձ  հուզեց: Ինչպես միշտ ասել եմ. «Ազգը, որն ունի ամուր մշակութային ժառանգություն, երբեք չի վերանա երկիր մոլորակից»:

  Ալի Ֆարինպուր, Իրան

«Իմ սիրելի ընկեր, բրավո և շնորհակալությւոն, որ կիսեցիք երգչախմբային արվեստի միջազգային օրն ինձ հետ: Երբ և որտեղ հնչում է երաժշտությունը միշտ կա հույս»:

Միխալ Օկոն, «Մայտար» երգչախմբի ղեկավար, Իսրայել