«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից` ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Մրցույթի նպատակն է՝
Նպաստել մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը, երգչախմբային արվեստի զարգացմանը.
Քարոզել և տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերը.
Խթանել երաժշտական, հանրակրթական և արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում, հայորդյաց տներում, մշակութային կազմակերպություններում երգչախմբերի աճը և նոր երգչախմբերի ստեղծումը:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների մանկապատանեկան երգչախմբերը: Մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կազմում ընդգրկված դիրիժորների և խմբավարների ղեկավարությամբ գործող երգչախմբերը չեն կարող մասնակցել:
Երգչախմբերի մրցույթն անցկացվում է երկու փուլով և ավարտվում գալա համերգով:
Երգչախմբերի համար նախատեսված են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ: