Սիրելի մասնակիցներ,
Covid-19 համավարակի պատճառով 4-րդ Խմբերգերի միջազգային մրցույթը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Մրցույթի II փուլը տեղի կունենա ոչ շուտ՝ դպրոցների և սահմանների վերաբացումից 2 ամիս անց, որպեսզի միջազգային ժյուրիի անդամները կարողանան գալ Հայաստան:
Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր վարակվել են և գտնվում են ռիսկային գոտում:
Չնայած այս ծանր վիճակին մենք լավատեսորեն ենք տրամադրված և սպասում ենք դրական փոփոխությունների:
Վստահ ենք, որ կհաղթահարենք այս մարտահրավերը և կվերադառնանք մեր առօրյային: