1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբերին, նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը շուրջ 100.000 երգչախմբեր բոլոր մայրցամաքներից իրենց ելույթներով միանում են այս տոնին:
1994 թվականից Հայաստանը՝ «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ, միացել է այս շարժմանը: Տարիներ ի վեր հայաստանյան բարձրակարգ երգչախմբեր ելույթ են ունեցել Հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
2018 թվականից «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան անցկացնում է տոնը «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի» հետ համատեղ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: Ձևաչափը փոխվեց և սկսեցին մասնակցել բացառապես սիրողական երգչախմբեր՝ Երևանից, տարբեր քաղաքներից:
Տոնը նվիրված էր Կոմիտասի 149-ամյա հոբելյանին, և երգչախմբերը կատարեցին բացառապես Կոմիտասի խմբերգերը:
2018թ. դեկտեմբերի 17-ին, տոնին մասնակցեցին թվով 13 երգչախմբեր՝