Ամեն տարի դեկտեմբերի 8-ին աշխարհը նշում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը:
2013 թվականի դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ տոնական համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան:
Համերգը կազմակերպվել էր Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի կոմից՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի պետական, սիրողական և մանկական լավագույն երգչախմբերը, որոնց կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հրավիրված են եղել դպրոցականներ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ:
Մասնակից երգչախմբեր՝
1. «Սպեղանի» երգչախումբ
Գեղ. ղեկավար՝ Սարինա Ավթանդիլյան
2. Վաղարշախատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբ
Ղեկավար՝ Գայանե Մարդոյան
3. Երևանի պետական կամերային երգչախումբ
Գեղ. ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
4. «Հովեր» պետական կամերային երգչախումբ
Գեղ. ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան
5. Oշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը (Art Vocal Ensemble)
Գեղ. ղեկավար՝ Առնո Բարխուդարյան
6. «Փարոս» երգչախումբ
Գեղ. ղեկավար՝ Ռաֆֆի Միքայելյան
7. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ
Գեղ. ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան
Նվագակցող՝ Մարինե Մարգարյան