Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է ամեն տարի դեկտեմբեր ամսին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո: Այս տարի Հայաստանը կրկին միանում է այդ տոնին առցանց՝ այն նվիրելով արցախյան պատերազմի հերոսներին:
Միջոցառումը կազմակերպել են «Կոմիտաս փառատոնը», «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի հետ համատեղ, Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են 6 երգչախմբեր Հայաստանից ու Արցախից և 7 երգչախմբեր առցանց՝ ԱՄՆ-ից, Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից:
Հատուկ շնորհակալություն՝
ԿԳՄՍ նախարարությանը՝ ֆինանսական աջակցության,
Academy Films Production-ին` “Visit Armenia” ֆիլմից դրվագներ տրամադրելու,
(https://www.youtube.com/watch?v=Asb-JXx-gOQ)
Ռուբեն Գալիչյանին՝ պատմական ներկայացման,
Նաիրի Գրեյս Բարդակջյանին՝ բացման խոսքի համար: