2013 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ համերգ՝ նվիրված անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի 100 ամյա հոբելյանին: Համերգին մասնակցում էին միջազգային մրցույթների դափնեկիր, մեներգչուհի՝ Գայանե Գեղամյանը, տավիղահարուհի՝ Օլգա Բերնասկոնին, երգչուհիներ՝ Լուսինե Մակարյանը և Էլեն Եղիազարյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
Ծրագրի առաջին բաժնում հնչեցին Բենջամին Բրիտենի երկու ստեղծագործություն՝ գրված ձայնի և տավիղի համար և «Ծննդյան հիմների ծիսակատարություն» ստեղծագործությունը՝ գրված մանկական երգչախմբի և տավիղի համար:
Համերգի երկրորդ բաժնում կատարեցին հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ: