2015 թվականին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ «Հանուն սիրո և կյանքի» խորագրով՝ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի մասնակցությամբ: Համերգը ղեկավարել են երաժշտական աշխարհում մեծ համբավ վայելող «Էֆրոնի» երգչախմբի ղեկավար Մայա Շավիթը և Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Համերգը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ես ունեմ իմ մանկական երգչախումբը, բայց այս խումբն իսկապես ցնցեց ինձ: Մի շատ խոր բան կա, որը բխում է նրանց հոգուց: Նրանք խորն են վերապրում այն աﬔնը, ինչ կատարում են: Նրանք ներգրավվում են երգեցողության ﬔջ: Պիանոները, պիանիսիմոները և դինաﬕկ այլ նրբերանգները, որ իրենք են անում, պարզապես ֆանտաստիկ են: Նրանց շնորհիվ հայկական երաժշտությունը տեղ գտավ իմ սրտում: Փոքրիկ հայե՜ր, որքա՜ն գեղեցիկ եք երգում, ես երկար կպահեմ երգչախմբի ձայները իմ հոգում և սրտում»:
Մայա Շավիթ