Օհան Դուրյան 100

«Կոմիտաս» փառատոնն ու «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան սիրով հրավիրում են ձեզ հայ մեծանուն դիրիժոր, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոյին:
Համերգին մասնակցում են Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը, դաշնակահարուհի՝ Մարինե Մարգարյան, Նարեկ Հեքեքյանը՝ թավջութակ, Հայկ Հեքեքյանը՝ հոբոյ, Աննա Հեքեքյանը՝ դաշնամուր։
Օհան Դուրյանին նվիրված՝ սիրո և խոնարհման այս միջոցառումը կկայանա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։
Տոմսերը վաճառվում են։