Հանգչիր խաղաղությամբ

Սիրելի Վերեդ

Խորը ցավով տեղեկացանք մեր սիրելի ընկերոջ, լուսավոր, բարի մարդու, ականավոր երաժիշտի և սիրված մոր ՝ տիկին Մայա Շավիտի մահվան տխուր լուրի մասին:

Դա մեծ կորուստ էր ձեր ընտանիքի և բոլորիս համար:

«Հայ փոքր երգիչներ» միջազգային ասոցիացիայի աշխատակազմի և բոլոր անդամների,  և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամների անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այս մեծ կորստի կապակցությամբ:

Թող խաղաղությամբ հանգչի մեր սիրելի ընկեր, Մայա Շավիթի հոգին:

Մենք  դեռ երկար պիտի պահենք նրա հիշատակը  մեր հոգիներում և սրտերում:

 

Մեծ ցավով տեղեկացա իմ լավ ընկեր, բարեկամ, հոյակապ մարդ և հումանիստ Մայա Շավիթի մահվան մասին:

Թվում է, թե կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող այս ուժեղ կինը պետք է ապրեր երկա՜ր, երկա՜ր տարիներ և շարունակեր իր մարդասիրական և մշակութային գործունեությունը:

Մինչև  վերջին շունչս նա ապրելու է իմ հետ միասին, և ես երբեք չեմ խոսի Մայա Շավիթի մասին անցյալով:

Սիրում եմ քեզ Մայա: Տարբեր ազգերի մարդկան իրար հետ համախմբելու քո մշտական ցանկությունը և արվեստի ուժով մարդկանց բարի դարձնելու  քո մղումը: 

Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցա հնարավորություն պարբերաբար շփվել քեզ հետ և ստեղծագործել քեզ հետ միասին:

 

Տիգրան Հեքեքյան