Տիգրան Հեքեքյանի ղեկավարած Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբն օրերս վերադարձավ Շվեյցարիայում կայացած 25-օրյա մեծ համերգային շրջագայությունից՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին: Երգչախումբը հանդես եկավ 16 համերգներով երկրի ֆրանսիական, իտալական և գերմանական հատվածների եկեղեցիներում, տաճարներում և համերգադահլիճներում՝ աշխարհահռչակ <<Վիկտորիա հոլ>> (Ժնև), <<Փուլերան>> (Լոզան), <<Դել Կաստիլո>> (Վեվե) համերգադահլիճներ, Սեն Մարտին կաթոլիկ եկեղեցի, Սեն Միշել եկեղեցի, Մարտինի-վիլե եկեղեցի, Օյշի կաթոլիկ եկեղեցի, Սեն Լեժե լա Չիսա եկեղեցի, Սեն Մորիս եկեղեցի, Ֆուլի եկեղեցի, Վալեղ տաճար, Աեշի կաթոլիկ եկեղեցի, Կոլեգիո Պապիո եկեղեցի, Սակրո Կուոռե եկեղեցի, Սակրո Բենինգուսի կաթոլիկ եկեղեցի, Վինթերթուրի կոնսերվատորիայի համերգասրահ:
Ներկայացվեցին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, ժամանակակից ստեղծագործությունները, հոգևոր, ժողովրդական, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների դասական և արդի երգեր:
Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը հիշարժան մենահամերգ ունեցավ աշխարհահռչակ <<Վիկտորիա Հոլ>>- ում, Սիոնի Վալեղ եկեղեցում, որտեղ գտնվում է աշխարհի ամենահին երգեհոնը, Վալեղ մենաստանում: Մասնակցեց Ֆրիբուրգի երգչախմբային փառատոնին, եկեղեցական – համաժողովրդական տոնակատարությունների: