2017 թվականի հոկտեմբերի 6-ից 13-ը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Իսրայելի 7 քաղաքներում՝ Ռեհովոտ, Երուսաղեմ, Ակկո, Նազարեթ, Էմեկ-Հեֆեր և Աբու-Գոշ: Համերգային շրջագայությունը նվիրված էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Երգչախումբը հրավեր ստացավ նաև «Աբու-Գոշ» երգչախմբային փառատոնի կազմակերպիչներից ՝ մասնակցելու հայտնի «Աբու-Գոշ» երգչախմբային փառատոնին (հիմնադիր՝ Հաննա Ցուր), ինչպես նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից և իսրայելական երգչախմբային ընկերությունից: