Կանոնակարգ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը գործում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության հովանու ներքո՝ համաձայն ընկերակցության կանոնադրության և սույն կանոնակարգի:

1.«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բաղկացած է երկու հիմնական երգչախմբերից՝ կրտսեր (Ա և Բ խմբեր՝ 6-9 տարեկան) և ավագ (Գ և Դ խմբեր՝ 10-18 տարեկան):  

2.Կրտսեր երգչախումբն ունի 2 խումբ /Ա և Բ /, բաղկացած է 3 ձայնաբաժնից:

3.Կրտսեր երգչախումբ կարող են ընդունվել 6-9 տարեկան երեխաները:

4.Ավագ երգչախումբն ունի 2 խումբ /Գ և Դ /, բաղկացած է 4 ձայնաբաժնից:

5.Ավագ երգչախումբ կարող են ընդունվել 10-16 տարեկան երեխաները:

6.Երգչախումբ ընդունվելու համար պարտադիր պայման է երաժշտական դպրոց  հաճախելը կամ այն ավարտած լինելը:

7.Երգչախումբ ընդունվելու համար անհրաժեշտ է՝

  • լրացնել դիմում-հայտ երգչախմբի գրասենյակում (հասցե՝ Ղազար Փարպեցի 9ա)
  • ներկայացնել 3x4 չափսի մեկ լուսանկար, ծննդյան վկայականի պատճեն
  • վճարել 1000 դրամ ունկնդրման համար
  • մրցույթի ժամանակ կատարել խմբավարների կողմից նախապես տրված երկու երգ:

8. Երգչախմբի փորձերը տեղի են ունենում՝

Ա խումբ՝ երկուշաբթի, հինգշաբթի 18:00-19:30

Բ խումբ՝ երեքշաբթի, ուրբաթ 18:00-19:30

Գ և Դ խմբեր՝ չորեքշաբթի, շաբաթ 18:00-21:00