Կոմիտաս փառատոն

Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Աշտարակ 93 միջազգային երգչախմբային փառատոնը և առաջին միջոցառումը տեղի ունեցավ 1993 թվականին ամռանը Հայաստանում: Այս իրադարձության մասին զեկույցը հրապարակվեց ICB ամսագրում: Փառատոնը չի շարունակել իր գործունեությունը` ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում չի անցկացվել միջազգային երգչախմբային փառատոն:
 

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի  և Զանգերի խմբի՝ Կոմիտաս վարդապետի 145 ամյակին նվիրված համերգից հետո, 2014 թվականին հիմնադրվեց նոր փառատոն: Համերգը տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան օրը ՝ հոկտեմբերի 8-ին Հառիճավանքում, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը: Երկրորդ համերգը տեղի ունեացավ 2016 թվականին, սեպտեմբերի 26-ին (Կոմիտասի ծննդյան օրը նոր տոմարով):

2017 թվականին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից հիմնադրվում է «Կոմիտաս փառատոնը»: Փառատոնն ամենամյա է և իր մեջ ներառում է տարբեր նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության կամ Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությամբ:

Փառատոնն ընդգրկում է երաժշտական բոլոր հնարավոր ժանրերը և անցկացվում է տարբեր ձևաչափերով: Կարող է անցկացվել ոչ միայն Հայաստանի մեծ և փոքր քաղաքներում, գյուղերում,  այլև՝ արտերկրում:

Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին կարող են մասնակցել տարբեր թատերական խմբեր, համույթներ, երաժշտախմբեր, ասմունքողներ, նկարիչներ, որոնց կողմից ներկայացրած ստեղծագործությունները կառնչվեն կոմիտասյան թեմային:

Փառատոնի նպատակն է՝ տարածել Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում, Հայաստանի մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը:

«Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնի» առաջին համերգը կայացել է Հառիճավանքում, 2015 թվականի հոկտեմբեր 8-ին, իսկ այդուհետ՝ ամեն տարի սեպտեմբերի 26-ին` Հայաստանի փոքրիկ երգիչներ և «Զանգակներ» երգչախմբերի մասնակցությամբ:ս

2018 թվականից փառատոնի շրջանակներն ընդլայնվել են և փառատոնին մասնակցել  են ֆրանսիական երկու երգչախմբեր՝ «Ճամփորդող երգչախումբ»  (Le Choeur Voyageur) Ֆրանսիայի Բորդո քաղաքից՝  Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ,  «Փարիզի օպերայի մանկական երգչախումբը»`(Maîtrise des Hauts-de-Seine) Գաել Դարչենի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գալան» տրիոն Հունաստանից:

Փառատոնի շրջանակներում , 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը  Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ համերգներով հանդես եկավ Վիլնյուսում, Կաունասում, Տրակայում, Մոլետայում , Բեռլինում, Հալլեում և  Լայպցիգի աշխարհահռչակ «Գեվանդհաուս» համերգասրահում:

2019 թվականի, հոկտեմբեր 20-ին Շվեյցարիայից ժամանած «Մերլին» վոկալ անսամբլը համերգով հանդես եկավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Փառատոնի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև  2020  հունիսի 5-ը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան անցկացնելու է Խմբերգերի միջազգային մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միջազգային հանրությանը ծանոթացնելու Կոմիտասի արվեստին, ինչու չէ՝ նաև կյանքին և ստեղծագործունեությանը:

2020 թվականին նախատեսվում է  հյուրընկալել հետևյալ երգչախմբերին` մարտի 5ից 9-ը` Համբուրգի աղջիկների երգչախմբին (Գերմանիա), ապրիլի 10-ից 16-ը` «Ուգնելե» մանկական երգչախմբին (Լիտվա), իսկ սեպտեմբերի վերջին` «Գեվանդհաուս» մանկական երգչախմբին (Գերմանիա):

Փառատոնի շրջանակներում հրավիրված երգչախմբերը համերգներվ հանդես կգան Երևանում և մարզերում` կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները: