Միջոցառումներ

Խոնարհում զինվորին01 Փետ 2020

Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի և նրա կազմում գործող երգչախմբերի բոլոր անդամներն իրենց զորակցությունն են հայտնում մեր հայրենակիցներին, ովքեր սահմանամերձ գյուղերում և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում հսկում են մեր երկրի անդորրը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) այժմյան տարածքում գտնվող ազատագրված հողերը պատմականորեն պատկանել են հայերին, երբե՛ք ոչ այլ որևէ ազգի և չեն կարող լինել սակարկման առարկա: Ցանկացած ոտնձգության դեպքում՝ մեր ազգն ատամներով պաշտպանելու է իր պապերի հողը, հավատն ու մշակույթը:

Համապատասխան միջազգային կառույցները, երկկողմանի կոչեր հնչեցնելու փոխարեն, պարտավոր են դատապարտել միջազգային ահաբեկչական խմբավորումներին սատարող Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հանդեպ զինված հարձակումներ հրահրելու, ծավալելու և անմեղ մարդկանց և երեխաների նահատակման համար:

Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան իր խորին ցավակցությունն է հայտնում հանուն իրենց հայրենիքի զոհված հերոսների և անմեղ քաղաքացիների ընտանիքներին՝ ցանկանալով համբերություն, տոկունություն և հոգու արիություն բոլոր մայրերին և հարազատներին:

Հանգստություն նահատակներին և թող լույս իջնի նրանց հոգիներին:

Հայ ժողովուրդը հպարտ է, և միշտ քեզ հետ, քաջ զինվոր:

Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպաններին: